Շիրակում տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, ընկել է առվակի մեջ. մահվան հանգամանքը պարզվում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

photo_2024-08-21_15-20-37

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Մինո Մխիթարյանը: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և մահացածը Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Վրույր Գ.-ն է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում, Ախուրյան-Արևիկ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում Վրույր Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով ընկել է նշված տարածքում գտնվող առվակի մեջ և խեղդվել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ