ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Հարյուրավոր ամերիկահայեր քարոզեցին Կապիտոլիումի բարձունքում հայ պատանդների ազատ արձակման օգտին՝ Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) 2025թ․-ի Գարնանային Քարոզչական գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի ունեցավ ս․թ․ մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ը:
Գագաթնաժողովի գլխավոր մասնակիցներից էր «Էմմի» մրցանակի դափնեկիր դերասան և ռեժիսոր Ջո Մանգանիելոն, ով պատմեց իր մեծ տատիկի մասին՝ երբ Հայոց ցեղասպանության ժամանակ նա կորցրեց իր ողջ ընտանիքը, սակայն խիզախորեն և ուժով համբերեց, դստեր ծնունդից և դեպի Ամերիկա իրենց ճանապարհորդությունից հետո, հուզիչ կերպով պատմելով իրենց կրած տրավմաների և այդ բոլոր ցավերի ու տառապանքների սերնդեսերունդ փոխանցվելու մասին:
Մանգանիելոն խրախուսեց մասնակիցներին շարունակել հարգել իրենց ժառանգությունը և օգտագործել իրենց ձայները՝ հայ ժողովրդին աջակցելու համար: Կապիտոլիումի բարձունքում քարոզիչները կապ հաստատեցին ավելի քան 400 գրասենյակների հետ՝ բարձրաձայնելով Հայաստանի անվտանգության, Բաքվում պատանդ պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման, Արցախում հայկական ժառանգության պահպանման և արցախահայերի՝ իրենց տներ վերադառնալու իրավունքների մասին:
Երկուշաբթի մարտի 31-ի երեկոյան Գագաթնաժողովը մեկնարկեց Երիտասարդ մասնագետների կապերի հաստատման միջոցառումով, Համալսարանական ակումբում, որին հաջորդեցին Քարոզչական ճեպազրույցները երեքշաբթի՝ ապրիլի 1-ին, որոնց ժամանակ Ջո Մանգանիելոն ասաց. «Եթե մենք չբարձրաձայնենք և չօգտագործենք մեր խոսքերը ճիշտ գործ անելու համար, ապա ոչ ոք չի անի… «Ես այստեղ եմ որպես մեկը, ով խնդրում է այս կառավարությանը և այս Կոնգրեսին անել ճիշտ քայլ և պաշտպանել հայերին, ուստի խնդրում եմ, օգտագործեք ձեր ձայնը բարին գործելու համար և եկեք ցույց անենք պատանդների ազատ արձակման համար»:
Հայ քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, առցանց դիմեց ներկաներին և հորդորեց գագաթնաժողովի մասնակիցներին երկրի մայրաքաղաքում քարոզել Բաքվում անարդարացիորեն պահվող հայ ռազմագերիների, քաղբանտարկյալների և գերեվարված քաղաքացիական անձանց օգտին։ «Վաշինգտոնից շատ բան կարելի է անել, և սա է մեր բանտարկյալների համար մեր ունեցած հիմնական պոտենցիալ լուծումը»,- ասաց Վարդանյանը։ «Ցույց տվեք աշխարհին, որ մենք՝ հայերս, համաշխարհային ազգ ենք և զգալի ազդեցություն ունենք աշխարհի առանցքային մայրաքաղաքներում»։
Ընդգծելով, որ Ադրբեջանը զբաղվել է «քրիստոնյա փոքրամասնության սարսափելի էթնիկ զտմամբ», և որ Ալիևի ռեժիմը «հատուկ և բացառապես թիրախավորել է քրիստոնյա փոքրամասնությանը», նա նշեց, որ Ադրբեջանի վրա բավարար ճնշում չի գործադրվել։ Անդրադառնալով 2023թ․-ի սեպտեմբերի 25-ին ձայնային հաղորդագրության միջոցով վերջին անգամ իր հոր հետ խոսելում՝ նա ասաց, որ իր ընտանիքը սոցցանցերի միջոցով է իմացել, որ իր հայրն անօրինական կերպով կալանավորվել և ռազմական ուղղաթիռով տեղափոխվել էր Բաքու, որտեղ նա պահվում է մինչ օրս:
«Սա ամենադժվար ժամանակն է մեր ընտանիքի համար, բայց ձեզանից շատերը գիտեն, որ նա Բաքվում ապօրինաբար պահվող առնվազն 23 հայերից մեկն է, որոնք դեռ պետք է ազատ արձակվեն՝ չնայած 2020թ․-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրով Ադրբեջանի կառավարության խոստմանը», – ասաց Վարդանյանը։ «Շատ ընտանիքներ լռել են՝ վախենալով, որ Բաքվում պահվող իրենց ամուսինների, եղբայրների, հայրերի վիճակը կվատթարացնեն՝ հաշվի առնելով հայերի և իրենց քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և քսենոֆոբիայի լավ փաստագրված պատմությունը»:
Վարդանյանն ասաց, որ իր հորը դատում են զինվորական տրիբունալում՝ չնայած «նա կյանքում երբևէ զինվորական պաշտոն չի ունեցել»: Նա դա անվանեց «քաղաքական գործընթացի ֆարս», և իր ընտանիքի որդեգրած ռազմավարությունը, չնայած ռիսկերին, բարձրաձայնելն է և «տեղի ունեցող անարդարություններին ուշադրություն հրավիրելը»: Համագումարը լրացուցիչ իրազեկում իրականացրեց Բաքվում հայ պատանդների ծանր վիճակի մասին Politico-ում և The Hill-ում՝ ամբողջ էջով հայտարարություններով, որոնք բաժանվեցին Կապիտոլիումի բարձունքում բոլոր գրասենյակներին:
Քարոզչական ճեպազրույցը նվիրված էր Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությանը և միջազգային իրավունքի խախտումներին, որոնք վերաբերում էին Բաքվում պահվող հայ պատանդներին: Պանելային քննարկմանը, որի ժամանակ ելույթ ունեցան մարդու իրավունքների փորձագետ Շեյլա Փայլանը, միջազգային իրավաբան և պրոֆեսոր Էլիզաբեթ Սեմսոնը և American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատողների և Մերձավոր Արևելքի ֆորումի քաղաքականության վերլուծության տնօրեն դոկտոր Մայքլ Ռուբինը, վարում էր Համագումարի հետազոտությունների և վերլուծությունների տնօրեն Ռոբերտ Ավետիսյանը:
Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի մասին հարցին դոկտոր Ռուբինը մտահոգություն հայտնեց խաղաղության գործընթացների պատմության վերաբերյալ՝ նշելով, որ եթե «մի կողմն անկեղծ չէ, միշտ կա հավանականություն, որ նրանք ավելի շատ շահագրգռված են մասնակցության օգուտներով, քան խաղաղության համար որոշում կայացնելու որևէ մտադրություն ունենալով»:
Փայլանը նաև մտահոգություն հայտնեց խաղաղության պայմանագրի առնչությամբ՝ վկայակոչելով «միջազգային իրավունքի նկատմամբ վստահության ճգնաժամը» և «ղարաբաղցի փախստականների անվտանգ վերադարձը հնարավոր դարձնելու համար Ադրբեջանի դեմ մեր ունեցած սահմանափակումները հանելու» ներուժը: «Դրանից հրաժարվելը սարսափելի կլինի խաղաղության գործընթացի համար»,- ասաց Փայլանը, ով ծառայել էր որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի իրավախորհրդատու և խորհուրդներ է տվել ՄԱԿ-ի կողմից աջակցություն վայելող միջազգային քրեական տրիբունալների դատավորներին և բարձրաստիճան պաշտոնյաներին: «Պատճառը, որ նրանք մեզ խնդրում են գործերը դադարեցնել, այն է, որ մենք հաղթում ենք, և գործերը շատ լուրջ են»: Նա չսատարեց ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու գաղափարը՝ այն անվանելով «անվտանգության մեր ամենամեծ երաշխիքներից մեկը»։
Նյու Յորքի Սիթի համալսարանի պրոֆեսոր Սեմսոնը գրել է միջազգային իրավունքի, անվտանգության և ժողովրդավարացման մասին՝ մասնավորապես անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի հացադուլին՝ կեղծ դատավարությունների «խնդիրներին ուշադրություն հրավիրելու համար»: Սեմսոնը նկարագրեց մի քանի «գործնական մեխանիզմներ», որոնք կարող են «կիրառվել՝ ստիպելու Ադրբեջանին նստել բանակցությունների սեղանի շուրջ»: Սեմսոնը նշեց, որ «ԿԽՄԿ-ն (Կարմիր խաչի միջազգային կոմիտեն) փակվում է Ադրբեջանում», և հարցրեց, թե արդյոք Կարմիր Խաչը «կպայքարի՞ իր սեփական մանդատի համար»։ Նա հավելեց. «Խնդիրների վրա հասարակության ուշադրությունը կարևոր է, քանի որ դա ստիպում է կազմակերպություններին և իշխանություն ունեցող մարդկանց ինչ-որ բան անել և քայլեր ձեռնարկել»:
Քարոզչական պանելային քննարկումը, որի ժամանակ ելույթ ունեցան Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը և Համագումարի Արևմտյան շրջանի տնօրեն Դեյվիդ Օջակյանը, մասնակիցների համար ծառայեց որպես վերապատրաստման դասընթաց՝ Կապիտոլիումում իրենց հանդիպումների ժամանակ հստակ հաղորդակցվելու համար և ընդգծելու հայ պատանդների ազատ արձակումը՝ կիրառելով ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևը, և շնորհակալություն հայտնելու կոնգրեսականներին՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ լինելու կամ նրանց՝ հանձնախմբին միանալու խրախուսելու համար:
Ողջույնի ընդունելություն տեղի ունեցավ երեքշաբթի, ապրիլի 1-ի երեկոյան, Ջեֆերսոն հյուրանոցում, իսկ ապրիլի 2-ին ողջ օրվա ընթացքում քարոզիչները հանդիպեցին իրենց ընտրված պաշտոնյաների հետ: Նաև ապրիլի 2-ին Համագումարի համանախագահ Թալին Յակուբյանը վկայություն ներկայացրեց Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի առջև՝ մատնանշելով ֆինանսավորման և քաղաքականության հիմնական խնդիրները: Համագումարը 20 կազմակերպություններից մեկն էր, որ անձամբ վկայություն ներկայացրեց և միակ հայկական խումբը, որն արեց դա:
Գագաթնաժողովից հետո Ջո Մանգանիելոն հանդես եկավ կարևոր ելույթով Կապիտոլիումի բարձունքում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողության ժամանակ, որի ընթացքում մի շարք կոնգրեսականներ հանդես եկան Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ իրենց ելույթներով և կիսվեցին հայ ժողովրդին աջակցելու իրենց ջանքերով` ներկա մարտահրավերների պայմաններում:
Ամերիկայի հայկական համագումարը հայտնում է իր երախտագիտությունը Ջո Մանգանիելոյին և իր շնորհակալությունն ու գնահատանքը՝ 2025թ․-ի Քարոզչական գագաթնաժողովի մեր հովանավորներին և նվիրատուներին.
Քարոզչական գագաթնաժողովի հովանավորներ
Արա և Լեսլի Բաղդասարյաններ
Ալեքսանդր և Սիմա Բակալյաններ
Էնթոնի և Նենսի Բարսամյաններ
Դեյվիս և Մարգարիտ Մգրուբլյաններ
Քերոլին Մուգար
Դեյվիդ և դոկտոր Միռնա Օնանեաններ

Անի Սիմոնյան
Թոթահ Դին Շահինյան
Գևորգ և Էլիզաբեթ Զորյաններ
Քարոզչական գագաթնաժողովի նվիրատուներ
Բրայան Արդունի
Վիկ Բազարբաշյան
Մարի Բոգդանով
Յակոբ Բուրնազյան
Դոկտոր Մայքլ և Ուենդի Չուրուկյաններ
Քրիստոֆեր Քոլեթ Էդվարդ Կոնստանտյան
Արամ Դարոնաստի
Գրեգորի Դոտի
Սելոմուն Գեբրիգզիաբհեր
Հրաչ Կարակաչյան
կոնգրեսական Քեթրին Ղազարյան
Հարրի Քեզելյան
Մարիամ Խալոյան
Տիգրան Խրիմյան
Կարապետ և Էլիզաբեթ Կլաչյան
Մհարե Մուրադյան
Ռոնալդ
Նազելի
Գրեգորի Նեմետ կրտսեր – Կարին Վայն
Լուսինե Փիլոսյան
Սերժ Էլի Սերոբյան
Ֆիլիմոն Սիում
Դայանա Թոփչյան
Գրեգ Վարդան
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
Թոթահ Դին Շահինյան
Գևորգ և Էլիզաբեթ Զորյաններ
Քարոզչական գագաթնաժողովի նվիրատուներ
Բրայան Արդունի
Վիկ Բազարբաշյան
Մարի Բոգդանով
Յակոբ Բուրնազյան
Դոկտոր Մայքլ և Ուենդի Չուրուկյաններ
Քրիստոֆեր Քոլեթ Էդվարդ Կոնստանտյան
Արամ Դարոնաստի
Գրեգորի Դոտի
Սելոմուն Գեբրիգզիաբհեր
Հրաչ Կարակաչյան
կոնգրեսական Քեթրին Ղազարյան
Հարրի Քեզելյան
Մարիամ Խալոյան
Տիգրան Խրիմյան
Կարապետ և Էլիզաբեթ Կլաչյան
Մհարե Մուրադյան
Ռոնալդ
Նազելի
Գրեգորի Նեմետ կրտսեր – Կարին Վայն
Լուսինե Փիլոսյան
Սերժ Էլի Սերոբյան
Ֆիլիմոն Սիում
Դայանա Թոփչյան
Գրեգ Վարդան
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
--00--ՍՊ