Հայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը․ ՏԿԵ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Screenshot_14

Հայաստանը ցանկանում է նոր ատոմակայան կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը՝ 2036 թվականը. նորը նախնական պատկերացումներով կլինի 400-600 Մվտ հզորությամբ։ Այն պետք է կառուցել այն չափի, որ այնքան մեծ չլինի, որ կարողանա կլանել ամբողջ էներգետիկ համակարգը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝  Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, որ վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու թեմայի շուրջ։

Նախարարի դիտարկմամբ՝ Հայաստանում էներգետիկ ոլորտը բավականին հետաքրքիր կառուցվածք ունի. երկրի էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսն արտադրում է ատոմակայանը, մոտ 30 տոկոսը՝ ՋԵԿ-երը, մոտ 20 տոկոսը՝ ՀԵԿ-երը և մոտ 10 տոկոսն արտադրում են արևային կայանները։

«Ի ուրախություն մեզ, եթե մենք մի քանի տարի հետ գնանք, ապա կտեսնենք, որ արևային կայանների բաժինը զրոյին բավական մոտ էր կամ 1 տոկոս էր, և այս 10 տոկոսը, որը հիմա ունենք, բավական արագ տեմպով հիմա աճում է և այնքան արագ, որ մեր ռազմավարության մեջ նշված թիրախներից մի փուլ առաջ ենք ընկել», - ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ այդուհանդերձ, հաճախ է խոսվում էներգետիկ առումով կախվածության մասին, սակայն ընդհանրապես որևէ ռեսուրսից կախված չլինել հնարավոր չէ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ