ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25,24News
Իրանը սկսել է կառուցել «Քարուն» նոր ատոմակայանը, որի հզորությունը կկազմի առնվազն 300 ՄՎտ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Մենք նախատեսում ենք առնվազն 5 միլիարդ դոլար ներդնել Արևմտյան Ադրբեջանի նահանգում ռադիոակտիվ նյութերի արդյունահանման համար, ինչպես նաև այնտեղ սկսել ենք «Քարուն» նոր ատոմակայանի կառուցումը: Դրա հզորությունը կկազմի առնվազն 300 մեգավատ»,- ասել է Էսլամին։
--00--ԼՀ