ԱԱԾ տնօրեն․ «Վստահ եմ` սահմանազատման արդյունքում կվերականգնվի Հայաստանի ինքնիշխան տարածքը»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Նախնական պայմանավորվածություն կա, որ 2025 թվականի հունվարի 1-ից «Ագարակ» սահմանային վերահսկողության կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը, իսկ հայ-իրանական ընդհանուր սահմանին ՌԴ սահմանապահների հետ համատեղ ծառայության վերաբերյալ այս պահին ընթանում են քննարկումներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։

Աբազյանի խոսքով, սահմանազատման արդյունքում ադրբեջանցիները դուրս կգան ՀՀ տարածքից։

Պատասխանելով ազգային սպառնալիք հանդիսացող գործոնների կամ մարդկանց մասին հարցին` ԱԱԾ տնօրենը հորդորեց անհոգ լինել` նշելով, որ մեծ ծավալի աշխատանք է իրականացվում այդ առումով։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ՅՄ