ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Արցախյան պատմամշակութային ժառանգությունը այսօր ավելի քան երբևէ վտանգված է: Ադրբեջանական վանդալիզմը սահմաններ չի ճանաչում, եթե սկզբում այն իրականացվում էր սիրողական տեսանկարահանման մակարդակով, ապա այժմ ցուցադրվում է նաև տեղական լրատվամիջոցներով. օրինակ՝ Արցախի Ազգային ժողովի և Ազատամարտիկների միության շենքերը, Արցախի պետական համալսարանի հարակից բազմաբնակարան շենքերը, ինչպես նաև Թումանյան փողոցն ու նմանատիպ այլ տարածքներ։
«6000-ից ավելի պատմաճարտարապետական հուշարձաններ, բազմաթիվ գրադարաններ, մասնավոր հավաքածուներ և մարդկանց հիշողություններն ենք թողել Արցախում»,- նշում է «Մարդիկ Արցախից» հաղորդաշարի հյուրը՝ կովկասագետ Հովիկ Ավանեսովը և հավելում. «Նոյեմբերի 9-ին Ասկերանի եկեղեցում մեր նահատակներին խոստացա, որ մասնագիտական պայքարս չեմ դադարեցնելու…»։
Արցախյան պատմամշակութային ժառանգության, ադրբեջանական վանդալիզմի, Արցախ վերադարձի ճանապարհային քարտեզի մասին առավել մանրամասն՝ 24news-ի տեսանյութում։
Մարիաննա Բաղունց
--00—ՅՄ