ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարականներ են ներկայացնելու։ Մասնավորապես, իրենց զբաղեցրած պաշտոններից կազատվեն Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոնի ղեկավար Սասուն Խաչատրյանը, Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանն ու ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը։ Մամուլը գրում էր նաև, որ պատգամավորական իրենց մանդատից կհրաժարվեն ՔՊ-ականներ Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը, սակայն 24News-ի հետ զրույցում նրանք հերքել են այդ տեղեկատվությունը։
Հիշեցնենք, որ վերջին կառավարության նիստում արդեն սափրված ու նոր հանրային կերպար ստացած Փաշինյանը խիստ քննադատության էր ենթարկել մի շարք գերատեսչությունների՝ մասնավորապես ուժայինների աշխատանքն ու հայտարարել, թե իր համբերության բաժակը լցվել է ու ինքն այլևս կայացնելու է որոշումներ։
--00—ԼՀ