Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել նմանատիպ կենտրոնի ստեղծմանը Երևանում․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

աաա

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․

«Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն։

 Այս կառույցը շուրջօրյա վերահսկում է քաղաքը՝ տեսախցիկներով և լուսացույցներով, ինչպես նաև մատուցում է 52 ծառայություն՝ ավտոկայանատեղիների կառավարումից մինչև անվտանգության ապահովում։

 Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել նմանատիպ կենտրոնի ստեղծմանը Երևանում»։

 --00—ԼՀ