Ռուանդայի Հանրապետությունում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Փոլ Կագամեին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

l-0x268wh-2048x1193z-0.3838

Ռուանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Փոլ Կագամեին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախագահ Կագամեն շնորհավորել է դեսպան Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել է հաջողություն և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Ռուանդայի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։

Ավելի վաղ դեսպան Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ռուանդայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Օլիվիեր Նդուհունջիրեհեին:

Քննարկվել են հայ-ռուանդական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների պատմական կապերին, ընդգծվել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման ներուժը և այն իրագործելու հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խթանումը։

--00—ՅՄ