Ալեն Սիմոնյանը և Կոլումբիայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական համագործակցության հարցերի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

photo_2024-12-02_11-33-17

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էկտոր Իսիդրո Արենաս Նեյրային, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով դեսպանին Հայաստանի խորհրդարանում՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումները կարող են իրենց նպաստն ունենալ հայ-կոլումբիական հարաբերությունների զարգացման հարցում:

Դեսպան Արենաս Նեյրան իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար ու իր պատրաստակամությունը հայտնել քայլեր ձեռնարկելու երկկողմ կապերին նոր տեմպ հաղորդելու գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ, մասնավորապես՝ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի:

--00—ՅՄ