Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 20, 24News

d

Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Neo, C360 Ultra և C360 Elite փաթեթների ներքո Visa քարտ ունեցող հաճախորդների համար իրականացված արշավի արդյունքները: 

Դեկտեմբերի 18-ին գլխավոր մրցանակակրին են հանձնվել BYD Seagull էլեկտրամոբիլի բանալիները: 2-11-րդ մրցանակակիրներին են փոխանցվել 360 ԱՄՆ դոլարին համարժեք դրամային մրցանակները: 

f

«Գոհունակությամբ փաստում ենք մրցույթի նկատմամբ հետաքրքրության և աշխարհագրական լայն ծածկույթի մասին. հաղթողների թվում են ոչ միայն մասնակիցներ Երեւանից, այլև մարզերից՝ Շիրակից, Տավուշից, Կոտայքից, Արմավիրից ու Արագածոտնից… Շնորհավորում ենք արշավի հաղթողներին: Բանկի հաճախորդներին հորդորում ենք լինել ակտիվ, հետևել նորություններին և Converse Mobile-ը դարձնել ֆինանսական գործառնությունների հիմնական հարթակը։ Հավելվածի օգտատերերի համար արշավներն ու մրցույթները պարբերական են լինելու: Եվ 360-ըկդառնա Ձեր հաջողության թիվը նաև 2025թ. համար:»,- ասել են Բանկում:

e

Հիշեցնենք, որ արշավի շրջանակում Կոնվերս Բանկն իր C360 փաթեթների ներքո Visa քարտ ունեցող հաճախորդներին էր առաջարկել 23.09.2024-23.11.2024թթ կատարել ընդհանուր առնվազն 30,000 ՀՀ դրամի գործարք կամ գործարքներ: Արժեքավոր նվերներ էին նախատեսված արշավի պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր 360-րդ հաճախորդի համար:

 

 

--00—ԱՊ