Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հասանելի է. Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

imgonline-com-ua-Resize-7xwjpL2vrG

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հասանելի է, բայց Կիևը պետք է պայքարի իր դաշնակիցներին համոզելու համար։ Այս մասին ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ուկրաինան բազմիցս կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ Կիևին անդամակցության հրավեր անելու։ Արևմտյան ռազմական դաշինքը հայտարարել է, որ Ուկրաինան մի օր կհամալրի իր շարքերը, բայց ոչ ամսաթիվ է նշանակել և ոչ էլ հրավեր է ուղարկել:

Մոսկվան որպես 2022 թվականին իր ներխուժման հիմնական հիմնավորումներից մեկը նշել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը։

«Մենք բոլորս հասկանում ենք, որ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելը և դաշինքին անդամակցելը կարող է միայն քաղաքական որոշում լինել»,- ասել է Զելենսկին Կիևում կայացած հանդիպման ժամանակ։

--00—ՅՄ