Հռոմի պապը Սուրբ Ծննդյան իր ուղերձում համընդհանուր հաշտության և խաղաղության կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

2023-08-28T092142Z_948811977_RC2BW2A4MEBB_RTRMADP_3_POPE-USA-pic_32ratio_1200x800-1200x800-15584

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ ծննդյան ուղերձում համընդհանուր հաշտության և խաղաղության կոչ է արել՝ նշելով, որ պետք է դադարեցնել քաղաքական, սոցիալական և ռազմական հակամարտությունները Լիբանանում, Մալիում, Մոզամբիկում, Հաիթիում, Վենեսուելայում և Նիկարագուայում:

Ֆրանցիսկոս պապը նաև կոչ է արել հեշտացնել մարդասիրական օգնության հասանելիությունը Սուդանում, որն ավերվել է դաժան քաղաքացիական պատերազմից, և որտեղ միլիոնավոր մարդիկ սովի սպառնալիքի տակ են:

«Թող Բարձրյալի Որդին պահպանի միջազգային հանրության ջանքերը՝ հեշտացնելու Սուդանի խաղաղ բնակչության համար մարդասիրական օգնության հասանելիությունը և հրադադարի նոր բանակցություններ սկսելը», - ասել է նա:

--00—ՅՄ