ՔՊ-ում ապստամբություն է հասունանում, Փաշինյանի գնացքը գնացել է, նրան փոխարինող չկա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Արևմուտքից վտանգներ կարող է լինեն՝ պատժամիջոցներ, սահմանափակումներ, բացի այդ՝ առաջիկայում ընտրություններ են, փորձում է նոր օրակարգ ձևավորել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Բանախոսի խոսքով, իշխող ուժը հասկացել է, որ առաջվա հանրային աջակցությունը չունի, նոր միջոցառումներ են պետք, որպեսզի կարողանան պահպանել եղած մարդկանց։ 

«Խնդիր է դրված` մաքրել նրան դավաճանի կերպարից, ժողովրդի առաջ համոզիչ փաստեր դնել, նոր տեսլական  ներկայացնել, որովհետև մարդիկ ասում են՝ Արցախը տվեցինք, դիմացը ի՞նչ  ստացանք, ինչքա՞ն կարող են խաբել մարդկանց։ Թիմի ներսում ևս խնդիրներ կան, մեղավորի փնտրտուք է,  ապստամբություն կա ներսում,  փակուղու մեջ են՝ Փաշինյանի գնացքը գնացել է, այլևս հետաքրքիր չէ մարդկանց, բայց նրան փոխարինող չկա, նրան «А теперь я Наташа» կերպարն էլ չի օգնում»,- ընդգծեց Ղուկասյանը։

 Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ