ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին, ապա անդրադարձել հեռահար հրթիռների ծրագրին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
«Մենք սկսել ենք «Պողպատե գմբեթ» ծրագիրը: Բանակային սպառազինությունը համալրվել է «SİPER Ürün-1»- ՀՕՊ-ով (100 կմ հեռահարության հակաօդային համակարգ): Iնչպես նաև որոշում ենք կայացրել զարգացնել 2000 կմ և ավել հեռահարություն ունեցող հրթիռների արտադրության մեր ծրագիրը»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նշենք, որ «Պողպատե գմբեթը» հակաօդային պաշտպանական ընդհանուր համակարգ է, որը Թուրքիան մտադիր է ստեղծել՝ հենվելով տեղական ռազմարդյունաբերության վրա:
--00—ԼՀ