«Երևանի ավտոբուս»-ը 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը հավաքագրել է 90,990,000 ՀՀ դրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

դ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ: Հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ 

«Ինչպես գիտեք, բոլոր վճարումները հունվարի 1-ից իրականացվում են բացառապես անկանխիկ ձևաչափով։ Համեմատության համար նշեմ, որ 2024 թվականի նույն ժամանակահատվածում հավաքագրված գումարը կազմել է 75,213,900 ՀՀ դրամ»,- գրել է նա։
 

--00—ՍՊ