ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
ԵՄ Խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան հունվարի 9-ին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Ալիևին: Նա նշել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը ավիավթարի համակողմանի հետաքննության հարցում։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տրանսպորտային ոլորտում, մասնավորապես, տրանսկասպյան-միջին միջանցք երթուղով փոխադրումների, Կասպից և Սև ծովերը միացնող կանաչ էներգիայի միջանցքի ստեղծման նախագծի, ԵՄ անդամ երկրներ ադրբեջանական գազի արտահանման և էներգետիկ ոլորտում համագործակցության հարցերի շուրջ:
--00—ՍՊ