Զատուլինը «դավաճանություն» է անվանել ԵՄ-ին անդամակցելու մասին օրինագծին աջակցելու ՀՀ որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

դդ

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «դավաճանություն» է անվանել ԵՄ-ին անդամակցելու մասին օրինագծին աջակցելու Հայաստանի կառավարության որոշումը:

 Զատուլինն իր խոսքերը մեջբերում է տելեգրամ-ալիքում։ Նրա կարծիքով՝ ԵՄ-ին անդամակցող Արևմուտքի երկրները Հայաստանին «վզկապով» կպահեն, ինչը կնշանակի, որ երկիրը դուրս կգա Եվրասիական միությունից․

«Փաշինյանը գնում է Ռուսաստանի և Եվրասիական միության մյուս անդամների հետ հարաբերությունները դավաճանելու ճանապարհով՝ փորձելով դուրս գալ, իր կարծիքով, հետխորհրդային տարածքի գրկից», - նշել է  պատգամավորը: 


 

--00—ՍՊ