ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը արտոնություն է, իսկ հաշվի առնելով տնտեսական և սոցիալական խնդիրները, որոնց բախվում է Եվրամիությունը, ԵՄ-ին անդամակցությունը կարելի է համեմատել Տիտանիկի տոմս գնելու հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը․
«Սա նոր են սկսում հասկանալ մարդիկ, և քանի դեռ դա տեղի չի ունեցել, ինչ-որ մեկը ցանկանում է արագ օգտվել պահից»,- նշել է նա։
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի գործակցության դադարեցման դեպքում Հայաստանում կբարձրանան էներգիայի և պարենի գները, իսկ հայկական ապրանքների արտահանումը կկրճատվի 70-80 տոկոսով։
--00—ՍՊ