ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
Բագրատ Սրբազանը կոչ է արել Հայաստանի ու Սփյուռքի հայերին՝ զորակցություն հայտնել Բաքվում ապօրինաբար պահվող մեր գերյալներին․
«Կոչ եմ անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, ձեր անվերապահ աջակցությունը հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին:
Այս խնդրի շուրջ տարակարծություններ չպետք է լինեն՝ պայմանավորված քաղաքական կամ որևէ այլ դիրքորոշումով:
Աջակցության բովանդակությունը պետք է լինի շատ հստակ. Հայ ժողովուրդը միասնական է Բաքվի պատանդառած իր հայրենակիցներին զորակցության հարցում՝ վստահեցնելով՝ մենք նրանց կողքին ենք, Բաքվի որևէ ճնշում չի կարող սասանել ո´չ մեր աջակցությունը և ոչ էլ Հայաստանի և հայ ժողովրդի կամքը՝ սեփական պետությանը և սեփական քաղաքացիներին տեր կանգնելու համար՝ ի տես աշխարհի, ի տես մեր ներքին և արտաքին բոլոր թշնամիների՝ հավաստելով, որ մենք տեր ենք մեր հայրենակիցներին, և որևէ թշնամական դատավարություն չի կարող մեզ ջլատել և մեր կարծիքը փոխել նրանց մասին։
Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ» (Եբր. ԺԳ 3)»։
Ավելին՝ տեսանյութում։
--00—ՍՊ