ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը չի երկարաձգի գործող պայմանագրի ժամկետը լեհական «Պոգոնի» հետ։ Այս մասին Goal.pl YouTube-յան ալիքի «Nasz News» հաղորդման ժամանակ հայտնել է լրագրող Դամիան Շմիկը։
Աղբյուրի համաձայն՝ պայմանագրի ավարտից հետո Բիչախչյանը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա թիմից ազատ գործակալի կարգավիճակով։ Վահանի պայմանագրի ժամկետը լեհական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։
25-ամյա կիսապաշտպանը «Պոգոնում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այս ընթացքում նա լեհական ակումբի կազմում անցկացրած 112 խաղում դարձել է 18 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Armsport
--00—ՍՊ