ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլ Մորկունայտե Միկուլենիենի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է հայ-լիտվական միջխորհրդարանական համագործակցությունը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում նշանակալի առաջընթաց է գրանցվել:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
--00—ՅՄ