Ռուսաստանի շրջանները ենթարկվել են 2025 թվականի ամենազանգվածային հարձակմանը․ կիրառվել է 200 ԱԹՍ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Screenshot_12

Ռուսաստանի շրջանները ենթարկվել են 2025 թվականի ամենազանգվածային հարձակմանը։ Ինչպես հայտնում է Shot Telegram ալիքը, հունվարի 14-ի գիշերը երկրի տարածքի վրայով խոցվել են ավելի քան 200 անօդաչու թռչող սարքեր և 5 ամերիկյան ATACMS «երկիր-երկիր» կառավարվող բալիստիկ հրթիռներ։

Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակումն իրականացրել են անօդաչու թռչող սարքերի PD-2, «Бобер», «Лютый» և UJ-22 օգտագործմամբ։

Գիշերը ուկրաինական բանակը հարձակվել է Տուլայի շրջանի վրա։ ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են առնվազն 16 անօդաչու թռչող սարք։ Տուժել են նաև Սարատովի մարզի Էնգելս քաղաքը և Կազանում քիմիական գործարանը։ Հրդեհ է բռնկվել վառելիքի երեք բաքերում։ Բացի այդ, պայթյունների մասին հայտնել են Ռոստովի, Տամբովի և Վորոնեժի շրջանների բնակիչները։

--00—ՅՄ