ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Արմեն Համբարձումյանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

dd
ՌԴ Քննչական կոմիտեի զինվորական քննչական մարմինները քրեական գործ են հարուցել անհատ ձեռնարկատեր Արմեն Համբարձումյանի նկատմամբ, որը կասկածվում է պաշտպանության պետական ​​պատվեր կատարելիս առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ։ 
 
Հետաքննության տվյալներով՝ 2022 թվականի հունիսին Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ջերմային օբյեկտների վերանորոգման պետական պաշտպանական պատվերը կատարելիս պետական պայմանագրեր են կնքվել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ЦЖКУ՝ Բալթյան նավատորմի օբյեկտներում ընդհանուր առմամբ ավելի քան 215 միլիոն ռուբլիի աշխատանքներ կատարելու համար։ Որպես ենթակապալառու այդ աշխատանքների կատարմանը ներգրավվել է Համբարձումյանը․ նշվում է հաղորդագրության մեջ։ 
 
Հաղորդվում է՝ 2022 թվականին Արմեն  Համբարձումյանը նշված պետական պայմանագրերն իրացնելիս  կատարված աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերի կեղծման միջոցով կատարել է բյուջետային միջոցների բազմամիլիոնանոց հափշտակություն: Պետությանը պատճառված վնասի ամբողջ գումարի համար միջանկյալ միջոցներ են ձեռնարկվել ՝ Համբարձումյանի գույքի արգելանքի տեսքով։

--00—ՍՊ