Թրամփը շահագրգռված չէ Ուկրաինայի ճակատագրով, բայց չի պատրաստվում «լքել» Կիևը. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

ff

Bloomberg․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  շահագրգռված չէ Ուկրաինայի ճակատագրով, բայց չի պատրաստվում «լքել» Կիևը։

Նման տպավորություն է ստեղծվել եվրոպացի պաշտոնյաների մոտ ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումների և զանգերի ժամանակ, գրում է գործակալությունը՝ հղում անելով Եվրամիությունում իր աղբյուրներին: Bloomberg-ի զրուցակիցները նշում են, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրություն է հայտնել «դարի գործարքի» իրականացման հարցում, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային: Բացի այդ, նա քննադատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պահվածքը, թեև ձգտում է նրա հետ կապ հաստատել։ 

Թրամփի թիմը չի ցանկանում, որ Ուկրաինայի վերաբերյալ գործարքը հիշեցնի Ջո Բայդենի օրոք Աֆղանստանից ամերիկյան զորքերի խայտառակ դուրս գալը։ 

Bloomberg-ի զրուցակիցների խոսքով՝ ԵՄ-ում «զգուշավոր լավատեսություն են տածում» , որ ԱՄՆ ընտրված նախագահը չի պատրաստվում «լքել» Ուկրաինան: Պաշտոնյաների խոսքով՝ բոլոր կողմերն ընդունում են, որ խաղաղության համաձայնագիրը պետք է ներառի անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար։ 

--00—ՍՊ