ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Երևանի բնակիչ Կարեն Պ․-ի վարած «BMW» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ Անդրանիկ Փ․-ի վարած «Ford» մակնիշի, Աշոտ Ա․-ի վարած «Opel» մակնիշի և Մուշեղ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ