ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է անցկացնում «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա հարձակման գործի առնչությամբ։
Գերատեսչության հաղորդմամբ՝ հետաքննությունն իրականացվում է Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածով (բռնություն):
Հիշեցնենք՝ Բաթումիում հարձակվել են Գախարիայի վրա։ Ընդդիմադիր գործչի վրա հարձակումը տեղի է ունեցել «Շերատոն» հյուրանոցում։ Գախարիան տեղափոխվել է հիվանդանոց։ Բժշկի խոսքով՝ նա ունի քթի ոսկորի կոտրվածք և ուղեղի ցնցում։
--00—ՍՊ