Մերձավոր Արևելքում պատանդների վերաբերյալ համաձայնություն կա, շուտով ազատ կարձակվեն․ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

ss

Մերձավոր Արևելքում պատանդների վերաբերյալ համաձայնության ենք հասել։ Նրանք շուտով ազատ կարձակվեն։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք պայմանավորվածություն ունենք Մերձավոր Արևելքում պատանդների վերաբերյալ։ Նրանք շուտով ազատ կարձակվեն»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել ենք՝ ըստ The Times of Israel պարբերականի՝ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հրադադարի համաձայնագիր են ստորագրել։ Դրա մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա ժամերին։ 

 --00—ՍՊ