Էրդողանը սպառնում է. «Եթե չինքնալուծարվեն, չեն կարողանա փրկվել ցավոտ ճակատագրից»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

ս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ  է ունեցել իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբի հետ հանդիպմանը:

Էրդողանը հատկապես մեծ ուշադրություն է դարձրել է Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև անդրադարձել մինչև դեկտեմբերի 8-ի՝ սիրիական կառավարության հեռանալու պահը, տեղի ունեցած որոշ իրադարձությունների:

Նախ, թուրքական պետության առաջնորդը խոսել է արդեն Սիրիայի նախկին ղեկավար Բաշար ալ-Ասադի վարած քաղաքականության մասին՝ նրան մեղադրելով երկրի ներսում առկա խնդիրները բռնությամբ, արյունահեղությամբ ու ճնշումներով լուծելու մեջ:

Էրդողանի խոսքով, Ասադի և իր միջև կայացած հանդիպումներում Սիրիայի նախկին նախագահը պատմել է բարեփոխումներ իրականացնելու մասին, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել:

«Իր հետ ունեցած մեր բոլոր հանդիպումներում Ասադը մեզ բարեփոխում իրականացնելու մասին խոստում էր տալիս, բայց երբեք իր խոսքը չի պահել»,-հավելել է նա:

Բացի այդ, արդեն անդրադառնալով ներկայումս Սիրիայում տիրող իրավիճակին, որպես Սիրիայում ամենամեծ խնդիր որակել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի»-ին (YPG):

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

 --00—ՍՊ