ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը (Վովայի Արշակ) վերդիկտով արդարացվել է։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնում են Հակակոռուպցիոն դատարանից, որտեղ էլ քննվել է նրա վերաբերյալ քրեական գործը։
Վերջնական դատական ակտը հրապարակվելու է հունվարի 31-ին, մինչ այդ լինելու են դատալսումներ։
Գլխավոր դատախազությունից այս որոշման վերաբերյալ մեզ փոխանցում են․ «Կայացված դատական ակտի վերաբերյալ, այն ստանալուց հետո, վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ