ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Ըստ իսրայելական 12 հեռուստաալիքի՝ իսրայելա-պաղեստինյան պատերազմի հրադադարի համաձայնեցման վերաբերյալ բանակցություններում կողմերը կարողացել են կարգավորել առաջացած ճգնաժամը։
Իսրայելի պաշտոնյաները լրագրողներին հաստատել են, որ ՀԱՄԱՍ-ը գրավոր համաձայնություն է տվել ձեռք բերված գործարքին:
Համաձայնագրի մանրամասները դեռ չեն բացահայտվում:
Al Jazeera-ն էլ հաղորդում է՝ առաջին փուլում իսրայելական բանակը զորքերը հետ կքաշի Գազայի սահմանից՝ 700 մ խորությամբ։
Պաղեստինյան կողմն էլ առաջին փուլում համաձայնել է 33 իսրայելցի պատանդների ազատ արձակել։
--00—ՍՊ