ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել Գազայում կրակի դադարեցման և պատանդներին ազատ արձակելու մասին համաձայնագրի կնքման իր համաձայնությունը, հայտնում է Al Jazeera-ն։
ՀԱՄԱՍ-ի անանուն ներկայացուցիչը հայտնել է, որ Քաթարին և Եգիպտոսին է փոխանցել շարժման համաձայնությունը հրադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ։
Ynet պորտալն էլ իր հերթին պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը վերջին պահին նոր պահանջներ է ներկայացրել Գազայի շուրջ բանակցություններում, իսկ Իսրայելը համաձայնություն չի տվել դրանց։
--00—ՍՊ