«Ազատության թևեր»․ ՑԱԽԱԼ-ը նախապատրաստվում է Գազայից ազատ արձակվող պատանդներին ընդունելուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

սս

Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է Գազայի հատվածից ազատ արձակված պատանդներին ընդունելու նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին, գործողությունն անվանվել է Ազատության թևեր։

Իսրայելի կառավարությունը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պաշտոնապես կհայտարարեն Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի հաստատման և պատանդների ազատ արձակման մասին ձեռք բերված համաձայնության մասին ոչ ուշ, քան հունվարի 16-ին, հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյային:

Մեկ այլ աղբյուր պարբերականին հայտնել է, որ Դոհայում պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։

 --00—ՍՊ