ՀՀ իշխանությունների՝ քաղաքականության մեջ «ազարտը» հաճախ անսպասելի հետևանքներ է ունենում․ Կարասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

սս

Վախենում եմ, որ Հայաստանի ներկայացուցիչների քառատրոփ ակտիվությունը բոլորի հետ և ամեն ինչում համագործակցության վերաբերյալ տարբեր տեսակի պարտավորեցնող փաստաթղթերի ստորագրման հարցում կարող է անսպասելի և բարդ հետեւանքներ ունենալ այս երկրի և նրա ժողովրդի համար։ Նման հայտարարություն է արել իր տելեգրամ-ալիքում ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ 

«Հարցեր են առաջացնում հիշյալ փաստաթղթերի մշակման լրջության և դրանց՝ Հայաստանի կողմից այլ գործընկերների և միջազգային կազմակերպությունների առջև արդեն ստանձնած պարտավորությունների հետ համաձայնեցվածության մասին: Դա վերաբերում է ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին։ Պատմությունից հայտնի է, որ քաղաքականության մեջ «ազարտը» հաճախ բերում է ոչ այնքան սպասված արդյունքների», - գրել է նա։ 
 --00—ՍՊ