ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Ալբերտ Սուքիասյանը 2015-2017 թթ-ին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում՝ որպես ժամկետային զինծառայող, իսկ 44-օրյա պատերազմի օրերին Սուքիասյանի որդին ներգրավված է եղել հայրենիքի պաշտպանությանը։ Այդ մասին գրել է Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։
«ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսին կեղծ հարցապնդում է արվել, թե իբր Սուքիասյանի որդին չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում։
Հայտնում եմ, որ Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Ալբերտ Սուքիասյանը 2015-2017 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում՝ որպես ժամկետային զինծառայող, իսկ 44-օրյա պատերազմի օրերին Սուքիասյանի որդին ներգրավված է եղել հայրենիքի պաշտպանությանը, իրեն վերապահված պարտականությունների շրջանակներում իրականացրել է ծառայությունը:
Չի կարելի կեղծիքով և ստով խաղալ մարդկանց հուզական զգացումունքների հետ։ Ի վերջո, թե՛ սուտը, և թե՛ նման ստոր մեթոդներն ունեն կարճ կյանք․․․»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին լրագրողներն այսօր հարց էին ուղղել, թե ինչու Խաչատուր Սուքիասյանի տղան չի զորակոչվել բանակ։
--00—ՍՊ