Ադրբեջանից հայտարարել են՝ Բաքվում հայերի ջարդերի մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը «մտացածին է»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

դ

 Հայաստանի ԱԳՆ-ն «զբաղվում է մտացածին հայտարարությունների տարածմամբ»։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ՝ անդրադառնալով Բաքվում հայերի ջարդերի մասին Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը։

Այդ երկրի ԱԳՆ-ից հայտարարել են, իբր, Հայաստանը Ադրբեջանի դեմ «էթնիկ ատելության և անհանդուրժողականության համակարգված քաղաքականություն» է վարում․ «Էթնիկ զտումների և զանգվածային սպանությունների քաղաքականությունը բնորոշ է հենց Հայաստանին և հայերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 


--00—ՍՊ