Խոսե՛ք հայ ռազմագերիներից, Բաքվում ոտնահարվում են նրանց իրավունքները. ՀՀԿ-ն՝ եվրոպացի պաշտոնյաներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Զգոն եղեք և բացեք աչքերը, խոսեք ալիևյան տեռորիստական ռեժիմի քայլերի, մեր ռազմագերիների վերադարձի մասին։ 21-րդ դարում ոտնահարվում են մարդու իրավունքները և խրախուսվում են տեռորիստական գործողությունները։ Վերջ տվեք երկակի ստանդարտներին, վերականգնեք մարդու իրավունքները։ Այս մասին ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիների ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը։

Նշենք, որ այս պահին Երևանում ընթանում է քննարկում, որին մասնակցում են Հյուսիսային Եվրոպայի խորհրդարանի նախագահները։

«Մենք չենք լռելու, կոչ ենք անում և պնդում ենք, որպեսզի դուք էլ չլռեք՝ լսելով հայ ազգի ձայնը, Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում մեր ձայնը։ Մենք անհամաձայնություն ունենք ձեր քայլերի և գործողությունների հետ, Ալիևի քայլերը պետք է ձեր կողմից քննադատության և սանկցիաների ենթարկվեն»,- ասաց Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ