ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Ձայների 59 կողմ, 34 դեմ հարաբերակցությամբ Հարավային Դակոտայի նախկին նահանգապետ Քրիստի Նոեմին հաստատվել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի պաշտոնում, հայտնում է CBS News-ը։
Հանրապետականները ստիպել են Սենատին աշխատել շաբաթ օրը՝ Թրամփի թիմի ազգային անվտանգության հարցով վերջին անդամին նշանակելու համար։ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաստատվել էր ուրբաթ երեկոյան՝ միանալով պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆին:
Երկուշաբթի երեկոյան Սենատը կանցկացնի իր հաջորդ քվեարկությունը Սքոթ Բեսենթին ֆինանսների նախարարի պաշտոնում հաստատելու համար:
--00—ՅՄ