ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
ՌԴ Պետդուման կդիմի ԱՄՆ-ի Քոնգրեսին և ՄԱԿ-ին՝ պահանջելով հետաքննել ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի նախապատրաստման մասին տեղեկատվությունը։
Պետդումայի լիագումար նիստում Դումայի անվտանգության և Կոռուպցիայի հակազդման կոմիտեի ղեկավար Վասիլի Պիսկարևը ուշադրություն է հրավիրել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի այն հայտարարություններին, թե ԱՄՆ նախկին նախագահի վարչակազմը նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջարկով քննարկել է Ռուսաստանի նախագահի դեմ մահափորձի նախապատրաստումը: Նա առաջարկել է պարզաբանումներ ստանալու համար դիմել ամերիկացի խորհրդարանականներին։
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ընդգծել է, որ Կարլսոնի հայտարարությունները պետք է մանրակրկիտ հետաքննվեն:
--00—ՍՊ