Ակնկալում ենք ՀՀ-Բելգիա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդում և խորացում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

photo_2025-02-03_17-38-55

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետին:

«Շնորհավորում եմ Բարտ դե Վեվերին Բելգիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մեր բոլոր բելգիացի գործընկերներին՝ կոալիցիոն բանակցությունների հաջող ավարտի համար:

Ակնկալում ենք Հայաստան-Բելգիա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդում և բազմակողմանի կապերի խորացում»,- գրել է Փաշինյանը:

--00—ՅՄ