ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
ՌԴ Ներքին գործերի նախարարության սակրավորները զննել են Մոսկվայի «Ալ առագաստներ» բնակելի շենքը, որտեղ պայթյուն էր որոտացել, ինչը հանգեցրել էր «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյան մահվան:
Արդյունքները դեռևս չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ ռուսաստանյան ТАСС գործակալությունը, հղում անելով իրավապահ աղբյուրներին, գրել էր, որ տեղի ունեցածը մանրակրկիտ ծրագրավորված մահափորձ է եղել։
Իրավապահ մարմինները ավելի վաղ հայտարարել էին՝ Մոսկվայում պայթյունի հետևանքով մահացած «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի դեմ մահափորձի նախապատրաստմանը մի քանի մարդ էր ներգրավված։
Հետաքննության տվյալներով՝ մահափորձը նախապատրաստողներից յուրաքանչյուրի դերը նախապես են բաշխել։ Նրանցից ոմանք հետևել են Սարգսյանին, ոմանք էլ մասնակցել են պայթյունի իրականացմանը:
--00—ՍՊ