ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կրկին ընդգծել է Իրանի քաղաքականությունը, որն ուղղված է կովկասյան տարածաշրջանում աշխարհագրական սահմանների ցանկացած փոփոխության և այդ տարածաշրջանում օտարերկրյա տերությունների միջամտությանը հակազդելուն: Այդ մասին Պեզեշքիանը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը, հաղորդում է Mehr-ը․
«Տարածաշրջանի սահմանների փոփոխությունն անընդունելի է ցանկացած պարագայում։ «Տարածաշրջանից դուրս տերությունների փորձերը պահանջում են տարածաշրջանի երկրների միասնության ամրապնդում և տարաձայնությունների կանխում»,- նշել է նա։
«Մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները հարևան և իսլամական երկրների հետ, քանի որ կարծում ենք, որ մահմեդականների միջև ցանկացած տարաձայնություն կամ վեճ կհանգեցնի թշնամիների միջամտությանը», -շեշտել է Իրանի նախագահը։
--00—ՍՊ