ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) միացնել Պետքարտուղարությանը և կրճատել այդ կազմակերպության աշխատակիցների թիվը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վկայակոչելով իր աղբյուրներին հայտնել է CBS-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ փոփոխության մասին կարող է հայտարարվել առաջիկա օրերին: Անգամ միաձուլման պարագայում USAID-ն կշարունակի գործել մարդասիրական օգնության համար պատասխանատու կառույցի կարգավիճակով:
CBS-ի տեղեկություններով՝ զուգահեռաբար շարունակվում են գործակալության ֆինանսավորման հնարավոր կրճատման շուրջ քննարկումները:
Ավելին՝ սկզբանաղբյուրում։
--00—ՍՊ