ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Եմենի հյուսիսում իշխող շիա «Անսար Ալլահ» (հութիների) շարժման առաջնորդ Աբդել Մալիկ ալ-Հութին սպառնացել է վերսկսել հարձակումները Իսրայելի վրա, եթե Գազայի հատվածում և Լիբանանում դադարեցվի հրադադարը։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի՝ մեր ձեռքը ձգանի վրա պահելով, և մենք կմիջամտենք, եթե Իսրայելը վերսկսի հարձակումները Գազայի դեմ»,- նշել է շարժման առաջնորդը:
--00—ՍՊ