Մերձավանում սպանության անմիջական մասնակիցներից մեկը փախուստի է դիմել․ «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News 

յյ

Մերձավանում զինված միջադեպի գործով հետախուզվող երեք անձանցից մեկը սպանության անմիջական մասնակիցներից է, «Փաստինֆո»-ին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 01։00-ի սահմաններում՝ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ էին հնչել,    սպանվել էր վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, Ախտոյանների ընկերը վիրավորվել էր։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 335-րդ հոդվածով (ապօրինի հրազեն պահելու) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանության):

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 
 

--00—ՍՊ