ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Աշխարհի 48-րդ ռակետ, հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթները Դոհայում (Կատար) ընթացող WTA-1000 մրցաշարում։
Նա երկրորդ շրջանի հանդիպմանը հաշվով զիջեց ռուս թենիսիստուհի Դարիա Կասատկինային (6:2, 6:3)։
Հանդիպումը տևել է 1 ժամ 30 րոպե։
Հաջորդ տուրում Դարիա Կասատկինան կհանդիպի աշխարհի 5-րդ ռակետ ամերիկուհի Ջեսիկա Պեգուլայի հետ, ով երկրորդ շրջանում 6:3, 7:6 (7:3) հաշվով հաղթեց ուկրաինուհի Էլինա Սվիտոլինային:
Armsport
--00—ՍՊ