ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Ուկրաինա կմեկնի ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը՝ նախագահ Զելենսկու հետ հանդիպման համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այս պատերազմը պետք է և շուտով կավարտվի։ Երբ ԱՄՆ-ն ուժեղ է, աշխարհը խաղաղ է»,- հավելել է նա։
Նշենք՝ ԱՄՆ ֆինանսների նախարարը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը քննարկելու է ուկրաինական օգտակար հանածոների նկատմամբ ԱՄՆ-ի հասանելիությունը։
--00—ՍՊ