Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումն այսօր չի կայանա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

480872693_1097077329122882_382476223853162404_n

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի` փետրվարի 20-ին կայանալիք հանդիպումը չի կայանա:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, «Հանրապետական» մարզադաշտի և Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցները գործադրեցին բոլոր ջանքերը՝ խաղադաշտը պատշաճ տեսքի բերելու համար, սակայն առատ ձյան և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանդիպման կայացումը դարձավ անհնար:

Հանդիպման կայացման նոր ժամկետի մասին կհայտնենք լրացուցիչ»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղում միմյանց հետ պետք է մրցեն Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոն «Փյունիկը» և Հայաստանի 2024 թվականի գավաթակիր «Արարատ-Արմենիան»:

--00—ՅՄ