Կատարվելու են երկաթուղային գծանցի ծածկույթի նորոգման աշխատանքներ. Ճանապարահային դեպարտամենտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

աա

Ճանապարհային դեպարտամենտը իրազեկում է․

«Հ-8, /Մ-2/-Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգավան-Արարատի տրանսպորտային հանգույց հանրապետական նշանակության ավտոճանապարհի և Արտաշատ-Մասիս վազուրդի «Մխչյան» երկաթուղային գծանցի հատման տեղամասում մարտի 5-ին՝ ժամը 10:00-ից 14։00-ի սահմաններում, կատարվելու են երկաթուղային գծանցի ծածկույթի նորոգման աշխատանքներ, ինչով պայմանավորված էլ տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու նշված հատվածով երթևեկությունը։

Վարորդներին առաջարկվում է նշված հատվածը շրջանցել Մ-2, Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհով»։


--00—ՍՊ