Մեքենաներ են բախվել, վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

ֆ

Այսօր ժամը 19։05-ի սահմաններում Սևան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Սերգեյ Ն․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և 51-ամյա Բենիկ Ս․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «ՎԱԶ 2109»-ի վարորդ Բենիկ Ս․-ն տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։  Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։


--00—ՍՊ